Հուլիսի 12-ին Օդեսայի իրավապահները խուզարկության ընթացքում պահեստներում և բեռնատար մեքենաներում հայտնաբերել և բռնագրավել են ավելի քան 840 000 տուփ ծխախոտ Հայաստանից և ԱՄԷ-ից: Այս մասին հայտնում է Odessa.net պարբերականը:
Դրոշմակնիքների բացակայության պատճառով բռնագրավված ծխախոտի ընդհանուր արժեքը մոտ 700 000 դոլար է:
Օդեսայի մարզի տարածքում ծխախոտի փոխադրումը և պահումն իրականացվել է ապօրինի գործունեության արդյունքում, հայտնել է Օդեսայի մարզի Մաքսային ծառայության գլխավոր վարչության մամլո ծառայությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



