Tert.am-ը գրում է.
 Արմավիրի մարզի Արևիկ գյուղում ոռոգումը կատարվում է խմելու ջրով, քանի որ ոռոգման ջրատարներն արդեն քանի օր է դատարկ են:
Գյուղապետարանի աշխատակից Յուրի Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում չնշեց, որ ոռոգումը կատարվում է խմելու ջրով, միայն ասաց, որ գյուղում ոռոգման խնդիր կա:
«Ժամով ենք ջուրը բնակիչներին տալիս, օրվա մեջ երկու անգամ՝ երկու ժամ առավոտը, երկու ժամ երեկոյան»,- հայտնեց Գրիգորյանը:
 Արևիկցիներից Հրաչիկ Խաչատրյանը հակադարձեց գյուղապետարանի աշխատակցին։ «Մարդիկ փող են տալիս և խմելու ջրով ոռոգում են կատարում: Որ ջուր չկա, ինչո՞վ ջրեն»,- ասաց նա:
Խաչատրյանը տեղեկացրեց, որ արդեն քանի օր է՝ ջուրը ոռոգման ջրատարներով չի հասնում համայնք:
«Բենզինով պոմպ եմ վերցնում, որ կարողանամ այգիներս ջրել»,- նշեց Խաչատրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել