Tert.am-ը գրում է.
Այն աշխատանքը, որը Բակո Սահակյանը կատարել է նախորդ շրջանում, ամբողջությամբ միտված էր Արցախի անվտանգության, կայունության ապահովմանը, համոզված եմ, որ նա նույն ձևով կշարունակի աշխատել: 
 Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ ճիշտ է համարում այն, որ Արցախում 3 կուսակցություններ արդեն իսկ որոշել են անցումային փուլի նախագահի թեկնածու առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանին:
«Սա գովասանքի խոսքեր չեն, փաստ են։ Պարտադիր չէ, որ կատարված գործողությունները՝ հատկապես ռազմական բնագավառում, անվտանգության ապահովման բնագավառում, բոլորին հայտարարել՝ միգուցե ինչ-որ տեղ ռազմական գաղտնիք հրապարակելով: Տնտեսության բնագավառում այս տարիներին ապահովված առաջընթացը ևս միանշանակ խոսում է կատարված դրական աշխատանքների մասին, երկնիշ զարգացում մեր տարածաշրջանում ապահովվում է միայն Արցախում: Շատ եմ կարևորում ապրիլյան պատերազմից հետո կատարված գործընթացները թե՛ սահմանում ինժեներական աշխատանքների մասով, թե՛ սարքավորումների տեղադրման, որոնց միջոցով թշնամուն, միջազգային հանրությանը հիմնավոր պատասխաններ ենք տալիս՝ ում կողմից են իրականացվել ագրեսիվ գործողություններ. միջազգային կառույցները հնարավորություն են ստանում հասցեական գնահատականներ հնչեցնել հատկապես Ադրբեջանի վերաբերյալ»,-շեշտեց Գագիկ Մելիքյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել