Armsport.am-ը գրում է.

Հուլիսի 6-9-ը Երևանում կայացել է լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տղամարդկանց չեմպիոն է դարձել Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը (ՀՀ պատանեկան հավաքական Մ 18): Երկրորդ և երրորդ մրցանակակիներ դարձել են համապատասխանաբար Հայաստանի երիտասարդական հավաքականը և Աջափնյակի թիմը:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է ԽՄՕՄՄ-ը (Վերոնիկա Կոշկարյան, Էդիտա Ղևոնդյան): Երկրորդ տեղը զբաղեցրել է ԵՊԼՀ-ի թիմը, երրորդը` «Նժդեհը»:

Հայաստանի առաջնությանը մասնակցել է տղամարդկանց 12 և կանանց 8 թիմ:

«Ունենք մասնակիցներ Արթիկից, Գյումրիից, Երևանից: Բայց, հիմնական մասը մայրաքաղաքից են: Մրցակցությունն ավելի սուր էր կանանց առաջնությունում: Այստեղ թիմեր կան, որ մեզ զարմացրին»,- ասել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Հուլիսի 12-ին կմեկնարկի Մ 18 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել