Եթե երբևէ երազել եք թանգարանում գիշերն անցկացնելու մասին, ապա այժմ կարող եք ուրախանալ: Այսօրաշխարհի տարբեր երկրներում գործում են թանգարաններ, որտեղ այցելուներին թույլատրվում է քնել ցուցանմուշների կողքին: Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից 10-ին:

1. Ամերիկայի բնական պատմության թանգարան

Այստեղ արկածների սիրահար հյուրերին առաջարկվում է տարածքն ու ցուցանմուշներն ուսումնասիրել լապտերներով, իսկ դրանից հետո տեղավորվել հսկայական կապույտ կետի տակ: Գիշերակաց այստեղ կարող են անցկացնել յուրաքանչյուր տարիքային խմբի մարդիկ:

2. Կալիֆոռնիայի գիտության ակադեմիա

Այս թանգարանում գիշերակացն անվանում են «Պինգվիններ և գիշերանոցներ»: Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքիր որևէ բան՝ սկսած այն մարդկանցից, ովքեր կենդանիներով են հետաքրքրված, վերջացրած նրանցով, ովքեր աստղագիտության հանդեպ սեր ունեն: Ցանկության դեպքում հյուրերը կարող են գիշերն անցկացնել ակվարիումի կողքին՝ դեմ առ դեմ Կլոդ անունով ալբինոս-կոկորդիլոսի հետ:

3. Սաֆարի-պարկ և կենդանաբանական այգի Սան-Դիեգոյում, Կալիֆոռնիայի նահանգ

Կալիֆոռնիական սաֆարի-պարկի այցելուները հնարավորություն ունեն ողջ ընտանքիքի հետ միասին գիշերն անցկացնելու կենդանիներին շատ մոտ՝ ճամբարային վրանների մեջ:

4. Գետնային թանգարան Չիկագոյում

Այս թանգարանը կազմակերպում է «Երազ դինոզավրերի հետ» միջոցառումը: Սա հետաքրքիր եղանակ է երեխաներին գիտության հետ ծանոթացնելու տարատեսակ խաղերի միջոցով: Միջոցառմանը կարող են մասնակցել ընտանիքներ և 6-12 տարեկան երեխաների խմբեր:

5. Ազգային արխիվ Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջան

Եթե դինոզավրերի և այլ ցուցանմուշների փոխարեն նախընտրում եք պատմական փաստաթղթեր տեսնել, ապա Վաշինգտոնի ազգային արխիվն առաջարկում է գիշերն անցկացնել Անկախության դեկլարացիայի, Սահմանադրության կա այլ կարևոր փաստաթղթերի կողքին:

6. Բեյսբոլի ազգային սրահ և թանգարան Քուփերսթաունում, Նյու Յորք

Թանգարանը հրաշալի հնարավորություն է տալիս ընտանիքին միավորվելու բեյսբոլի շուրջ: Գիշերն այստեղ կարող եք դիտել թեմատիկ ֆիլմեր, իսկ գիշերել կարող են ընտանիքի անդամները 7-12 տարեկան երեխաների հետ:

7. Լոնդոնի բնական գիտությունների թանգարան

Հայտնի թանգարանն առաջարկում է այստեղ գիշերել ոչ միայն փոքրերին, այլև մեծերին: Գիշերակացի երկու եղանակներն էլ յուրովի հետաքրքիր են, սակայն մեծերի համար այն ավելի «ալկոհոլային» է:

8. Ռուբինի կերպարվեստի թանգարան, Նյու Յորք

Այս թանգարանը կերպարվեստի սիրահարներին առաջարկում է անմոռանալի գիշեր անցկացնել իր գրկում՝ հարյուրավոր բուդդաների աչքի տակ:

9. Լրտեսության միջազգային թանգարան, Վաշինգտոն

Այս թանգարանը միակն է աշխարհում, որը այցելուներին ներկայացնում է լրտեսական գործունեության բոլոր հետաքրքիր գաղտնիքները: Սա Վաշինգտոնի ամենահայտնի թանգարաններից է, որը գիշերակացի է հրավիրում ընտանիքներին՝ իրենց 9-13 տարեկան երեխաների հետ միասին:

10. Շաբոյի գիտական-տիեզերական կենտրոն, Կալիֆոռնիա

Շաբոյի տիեզերական կենտրոնը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր տարիքի սկսնակ տիեզերագնացի մանսակցություն ունենալու տպավորիչ ճանապարհորդությանը: Կենտրոնի այցելուները կարող են ուսումնասիրել ցուցանմուշները, հատուկ շոու-ներկայացում դիտել և անգամ աստղադիտակ օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել