Շոտլանդիայի բնակչուհու արգանդում, ով բժիշկներին էր դիմել կոնքի հատվածում ուժեղ ցավերի պատճառով, 11սմ երկարության սեքս խաղալիք է հայտնաբերվել, որը հիվանդն իր մեջ է կրել տասը տարի շարունակ:
38-ամյա կինը հիվանդանոց է ժամանել տենդով, քաշի և ուժերի կորստով: ՈՒՁՀ հետազոտությունը բժիշկների մոտ շոկ է առաջացրել։ Պարզվել է, որ կնոջ արգանդում օտար մարմին կա:
Սեքս խաղալիքը հաջողությամբ հեռացրել են:
Սակայն բժիշներին ավելի շատ ցնցել է այն, որ կինը հայտարարել է, որ ֆալոիմիտատորը վերջին անգամ օգտագործել է 10 տարի առաջ:
Նա խոստովանել է, որ հարբած է եղել, իսկ հաջորդ օրը չի հիշել՝ հանել է այն, թե ոչ:
Բժշկական փաստաթղթերից երևում է, որ կինը մտավոր հետամնաց չէ, ընկճախտով կամ փսիխոզով չի տառապում, բռնության չի ենթարկվել:
Սակայն սեքս խաղալիքը նրա կյանքի համար վտանգավոր է դարձել, որի պատճառով նա մի շարք հիվանդություններ է ձեռք բերել: