Լեդի Գագան վերջին շրջանում կարծես թե անհետացել է պապարացցիների տեսադաշտից: Երգչուհին այս պահին իր հոդերն է բուժում, և ինչպես անսպասելի պարզվել է, պատրաստվում է ամռանը կայանալիք իր հարսանիքին:

Նրա ընտրյալը դերասան Թեյլոր Կիննին է: Այս լուրը տարածել է Գագայի ընկերուհին` DJ Լեդի Սթարլայթը: «Ես առանձնապես գաղտնիք չեմ բացահայտում` ասելով, որ նրանք կամուսնանան այս տարի: Բացի այդ ամառը հիանալի ժամանակ է ամուսնանալու համար. ընկերուհիս  համերգներից ու ձայնագրություններից մի քիչ կհանգստանա, Կիննին էլ՝ նկարահանումներից»,-ասել է Սթարլայթը:

Սիրահարները դեռ չեն մեկնաբանել այս լուրը, բայց իր հարցազրույցներից մեկի ժամանակ Կիննին խոստովանել է, որ Լեդի Գագան բնավորությամբ զարմանալիորեն նման է իր մորը, ինչն էլ շատ հոգեհարազատ է դերասանին: Դատելով նկարներից` զույգն իսկապես երջանիկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել