«Միսս Իսրայել» տիտղոսն  առաջին անգամ նվաճել է  սևամորթ գեղեցկուհի: 21 ամյա Յոետաշի Էյնաուն ծնունդով Եթովպիայից է։ Նա  իր բազմանդամ ընտանիքի հետ Իսրայել է տեղափոխվել 12 տարեկան հասակում։

Լեզուն սովորելուց և այդ երկրում հարմարվելուց հետո նա խանութում վաճառողուհի է աշխատել, ծառայել բանակում՝ ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում։

«Միսս Իսրայել 2013»-ին   Բարաք Օբամայի վարչակազմը ընթրիքի է հրավիրել ԱՄՆ նախագահի անունից` հայտնում են իսրայելական պարբերականները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել