Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ԼՂ հակամարտության գործընթացին և Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, ասաց, որ ցավալի է, բայց կարծես թե սովորել ենք, որ բանակցային էլեմենտից առաջ Ադրբեջանը պրովոկացիոն քայլերի է գնում, ինչն արդեն ձեռագիր է դարձել:

«Պատահական չէ, որ մենք միջնորդ երկրների ուշադրությունը փորձում ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարաբնույթ հայտարարությունների անհասցեականությունը Ադրբեջանն ընդունում է նման ձեռագրի խրախուսում և շարունակում է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ոչ թե կարևոր է՝ հանդիպումը կկայանա՞, թե ոչ, այլ թե ինչ կտա այդ հանդիպումը, և այդ առումով ինքը կասկածներ ունի և թերահավատ է:

«Վերջին շրջանում Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ մի կերպ չունի ցանկություն՝ կատարելուՎիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները, ինչը բանակցային գործընթաց կոչված տրամաբանությունից դուրս է»,-ասաց նա և նշեց, թե ինչպես կարելի է բանակցային սեղանի շուրջ նստել, երբ մտածում ես, որ կրակում են, սպանում են:

«Եթե նույնիսկ այդ հանդիպումը տեղի ունենա, ես այդ հանդիպման բովանդակության առումով լավատես չեմ»,-ասաց նա և նշեց, որ հնարավոր է՝ այս դիվերսիայից հետո էլ ինչ-որ կոչեր լինեն, սակայն կասկածում է, թե դրանք հասցեական կլինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել