Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ԼՂ հակամարտության գործընթացին և Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, ասաց, որ ցավալի է, բայց կարծես թե սովորել ենք, որ բանակցային էլեմենտից առաջ Ադրբեջանը պրովոկացիոն քայլերի է գնում, ինչն արդեն ձեռագիր է դարձել:
«Պատահական չէ, որ մենք միջնորդ երկրների ուշադրությունը փորձում ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարաբնույթ հայտարարությունների անհասցեականությունը Ադրբեջանն ընդունում է նման ձեռագրի խրախուսում և շարունակում է»,-ասաց նա:
Ըստ նրա՝ ոչ թե կարևոր է՝ հանդիպումը կկայանա՞, թե ոչ, այլ թե ինչ կտա այդ հանդիպումը, և այդ առումով ինքը կասկածներ ունի և թերահավատ է: