Yerkir.am-ը գրում է.Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է որոշում` թույլատրել ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանն իրացնել պետական պահուստում հաշվեգրված 102 հազար 793 գրամ աճեցված (կուլտիվացված) մարգարիտը:
Ըստ հիմնավորման, պետական պահուստներում առկա աճեցված (կուլտիվացված) մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը:
Ուստի պետական պահուստների կառավարումն արդյունավետ դարձնելու և պետբյուջեում համապատասխան եկամուտներ ապահովելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով Պետական գանձարանում գտնվող պետական պահուստները կիրացվեն, ինչն էլ ըստ փաստաթղթի, կնպաստի պետական պահուստների կառավարման արդյունավետության և պետբյուջեում համապատասխան եկամուտների ապահովման բարձրացմանը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/122558.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



