Yerkir.am-ը գրում է.Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Մենիքս» հեռուստասերիալի դերասաններից ամերիկահայ Մայք Քոննորս` նույն ինքը Գրիգոր Օհանյանը: Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, վերջերս բժիշկներն Օհանյանի մոտ ախտորոշել էին լեյկեմիա: «Մենիքս» հեռուստասերիալը CBS-ի եթերում առաջին անգամ հայտնվել է 1967թ-ին: Օհանյանը սերիալում մարմնավորում էր լոսանջելեսցի դետեկտիվի, ով ձերբակալում էր թաղային խուժանին: Քոննորսը չորս անգամ նոմինացվել է «Էմմի»-ի, իսկ 1970թ-ին արժանացել է Ոսկե գլոբուսի:
Օհանյանը ծնվել է 1925թ-ի օգոստոսի 15-ին Ֆրեզնոյում հայկական ընտանիքում:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/122182.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել