Armsport.am-ը գրում է.
Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Սելտային»:
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիքն է հայտնել հանդիպման մասին.
«Չեմ զարմանում «Սելտայի» խաղից: Չեմ անհանգստանում, սակայն լավ պահ չէ:
Չխաղացինք այն ֆուտբոլը, որը ծրագրել էինք: Ես պետք է ամեն ինչ վերլուծեմ: Մենք «Ռեալն» ենք և մենք կշարունակենք աշխատել: Վերջին 2 խաղերում ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթացել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերել «Marca»-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/01/19/Zidane/767532
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել