Ֆրանսիացի անկախ լրագրողներ Վինսետ Նոուզիլը իր նոր գրքում («Ճակատագրական սխալներ») պնդում է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը համաձայնություն է տվել արտասահմանում ոչնչացնել ԴԱԻՇ-ի առնվազն 40 գրոհայինի: Այս մասին նա պատմել է Europe 1 ռադիոկայանի եթերում:
 Հեղինակի խոսքով՝ Օլանդը ասել է իր հրամանով ոչնչացված չորս ահաբեկչի մասին, բայց իրականում նրանց թիվը 10 անգամ ավելի շատ է:
 Լրագրողը նշել է, որ ահաբեկիչները ոչնչացվել են 2013 թվականից սկսած: Նախքան նման որոշում կայացնելը Օլանդը խորհրդակցել է կառավարության անդամների և ռազմական հարցերով խորհրդականների հետ: Այնուամենայնիվ, ահաբեկիչներին ոչնչացնելու մասին որոշում Օլանդն անձամբ է կայացրել: Ահաբեկիչները ոչնչացվել են Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների և հատուկ ջոկատայինների կողմից: Լրագրողն ընդգծել է, որ նման գործողությունները հակասում են ռազմական դրության օրենքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել