168.am-ը գրում է.

Adme.ru-ն գրում է, որ մենք հաճախ չենք մտածում այն մասին, որ երեխային ասված յուրաքանչյուր արտահայտություն, բառ կարող է նրա հոգում հետք թողնել ողջ կյանքում, ձևավորել նրա բնավորությունը և վերաբերմունքն աշխարհին։
Կայքը ներկայացրել է 9 արտահայտություն, որոնք կարևոր է ամեն օր ասել բոլոր երեխաներին։ Ամենօրյա վազքի ընթացքում մի մոռացեք երեխային հասկացնել, որ սիրում եք նրան. ոչ միայն քայլերով, այլև բառերով։
- Ես վստահում եմ քեզ։
- Դու ուժեղ ես, մի՛ հանձնվիր։
- Ինչպե՞ս անցավ օրդ։
- Ես քո կողմից եմ։
- Հպարտանում եմ քեզանով։
- Ամեն ինչ կստացվի։
- Շնորհակալ եմ, որ օգնում ես ինձ։
- Իսկ ինչպե՞ս կվարվեիր ինքդ։
- Ես սիրում եմ քեզ։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/10/02/694047.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



