Tert.am Life-ը տեղեկացրել էր, որ երգչուհի Արևիկ Ալավերդյանը առաջնեկին է սպասում, որը կծնվի դեկտեմբերին։ Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհին նոր ֆոտոշարք է իրականցերել։ Նա հիմա Հայաստանում է։
Մեզ հետ զրույցում Արևիկը պատմեց, թե ինչ նպատակով է եկել Երևան և ոչ միայն։
«Ամուսնուս հետ եմ եկել։ Հայկի այցը գործնական է։ Երբ ավարտի աշխատանքները նորից կվերադառնանք, քանի որ այնտեղ կիսատ մնացած գործեր կան։ Ինքնաթիռով ճամփորդելու հետ կապված խնդիրներ չունեմ։ Փառք Աստծո, ամեն բան լավ է։ Այստեղ ինձ ավելի լավ եմ զգում, դրա համար այս շրջանում ցանկանում եմ հարազատներիս կողքին լինել»,- ասաց Արևիկը։

Երգչուհին դեռ մեկ ամսից ավել այստեղ է մնալու։ Նա որոշել է իր հարազատների հետ հոկտեմբերին տոնել իր 30-ամյակը։
«Ինձ համար այս տարի մի փոքր խորհրդանշական է, քանի որ այս տարի կվայելեմ մայրական բերկրանքը։ Դեռ չենք որոշել, թե ինչպես կտոնենք, բայց մի բան պարզ է, որ ամենամտերիմ մարդիկ իմ կողքին կլինեն այդ օրը»,- ասաց Արևիկը։

Երգչուհին նախորդ անգամ մեզ հետ զրույցում ասել էր, որ վախ և մեծ պատասխանատվությամբ է լցված։ Ժամանակն անցել է, սակայն Արևիկի զգացողությունները չեն փոխվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2016/09/30/arevik-alaverdyan/19847
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



