Հալեպում վիրավորված հայերից մեկը մահացավ. զոհված 12-ամյա Արմանի քույրն էրYerkir.am-ը գրում է.

Հալեպում շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ քիչ առաջ հրթիռակոծությունների հետևանքով վիրավորված հայերից Միրեյ Հինդոյանը մահացել է:

Ըստ «Գանձասար»-ի՝ Միրեյն այսօրվա հրթիռակոծությունների ընթացքում զոհված 12-ամյա Արման Հինտոյանի քույրն է:

Շտապօգնության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ հրթիռակոծության հետևանքով զոհված հայերից մեկը, ում ինքնությունը չէր պարզվում, Հասմիկ Կիրակոսյան-Պերէչիքլյանն է:

Ներկայիս տվյալներով՝ Հալեպում արձանագրվել է 4 զոհ և 7 վիրավոր:

Հրթիռակոծության հետևանքով վիրավորված Մարի Կարապետյանը դուրս է գրվել հիվանդանոցից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել