Ահազանգը՝

Թիվ 6 երաժշտական դպրոցում տեղակայված 3/30 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամները պահանջում են, որ իրենց քիչ նկարեն, քանի որ ֆոտոխցիկի լույսից իրենց «աչքերը քոռանում են»: Այս պահանջի արդյունքում միջադեպ տեղի ունեցավ ֆոտոլրագրողների եւ հանձնաժողովի անդամներից մեկի միջև:

ԿԸՀ պարզաբանումը՝ 

ՏԸՀ նախագահի հաղորդմամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից լուսանկարում և տեսանակրահանում կատարելու ընթացքում խանգարվում է հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև քվեարկության ընթացքը: Հանձնաժողովի նախագահը խնդրել է, որպեսզի ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց իրավունքները իրականացնեն այնպես, որ չխանգարեն հանձնաժողովի աշխատանքներին և ընտրողներին:

ԿԸՀ-ի մյուս պարզաբանումները տես այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել