Tert.am-ը գրում է․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: ԿԸՀ–ն փոփոխությունների մասին որոշումը չհաստատեց, քանի որ նշված փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։

Հիշեցնենք, որ եթե մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ 16 մլն դոլարն առկա է տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար, նախագիծը չեղյալ կհամարվի: Հունիս ամսին կառավարությունը հավանության արժանացրեց ԸՕ փոփոխության նախագիծը այդ պայմանով: Իսկ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվում էր, որ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ի կողմից համապատասխան որոշումը չընդունվելու դեպքում օրենքը չեղյալ է ճանաչվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել