ԱՄՆ-ում հայտարարվել է մաֆիայի 39 անդամի ձերբակալության մասինAysor.am-ը գրում է.

Նյու-Յորքի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ի արևելյան ափին մաֆիայի 46 անդամին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` նրանցից 39-ը ձերբակալվել է հինգշաբթի, մնացածն արդեն կալանքի տակ է եղել:

Ձերբակալվածները պատկանում են «Կոզա նոստրա» խմբավորմանը: Ըստ դատախազության  փաստաթղթերի՝ նրանց մեղադրում են դրամաշորության, զենքի ապօրինի շրջանառության, ստորգետնյա խաղասրահների և հրդեհների մեջ:

Հաջող մասսայական ձերբակալություններից հետո դատախազ Պրիտ Բհարարը հայտարարել է, որ «հանցագործները շարունակում են մնալ քաղաքի և երկրի խնդիրներից մեկը»:

Համաձայն ներկայացված մեղադրանքների՝ հանցավոր խմբավորումների ներկայացուցիչներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել