Tert.am–ը գրում է.

«Instagram-ի արքա», սկանդալային ամերիկահայ Դեն Բիլզերյանը Լաս Վեգասից հեծանիվով 31 ժամում հասել է Լոս Անջելես` հաղթելով 1.2 մլն դոլարի գրազը:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը`  քաղաքների միջև եղած ավելի քան 400 կմ տարածությունը Դենը պետք  է անցներ 48 ժամում՝ ըստ պայմանի:  Նա մեկնարկել է մարտի 29-ի 15:30-ին` ոստիկանների և 20 օգնականների ուղեկցությամբ և նշանակետին է հասել հաջորդ օրվա երեկոյան 10-ին:
Ճանապարհին Դենը ընթացել է հատուկ հեծանիվով, իսկ նրա առջևից  այլ մեքենա էր ընթանում, որում տեղադրված վիդեոտեխնիկան նկարահանում էր նրա ընթացքն ու միևնույն ժամանակ իր վրա ընդունում հանդիպակաց քամին:  
Բիլզերյանը կանգառներ է կատարել 48 կմ-ին, որի ժամանակ բժիշկները չափել են նրա ճնշումն ու խորհուրդ տվել` ինչ ուտել:
Հաղթանակից հետո  ամերիկահայը 25 000 դոլար է փոխանցել լեգենդար հեծանվորդ Լենս Արմսթրոնգի հիմնադրամին, որն աջակցում է քաղցկեղից բուժվող երեխաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել