Pastinfo.am-ը գրում է.
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, երեկ հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ՝ «Արմավիր» ԲԿ ծննդաբերական բաժանմունքում:
Նորածիններից մեկի հայրը վիճաբանել է ծննդատան աշխատակիցների հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել հերթապահ բժշկի սենյակի գրասեղանն ու սենյակի դուռը:
«Արմավիր» ԲԿ ղեկավարության հետ մեզ խոսել չհաջողվեց, սակայն ընդունարանից հաստատեցին մեր ունեցած այս տեղեկությունները՝ հավելելով, որ դեպքի մասին ահազանգել են ոստիկանություն:
Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, հիվանդանոցից հրաժարվեցին հայտնել:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/74313
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



