Ամուսինը դանակահարել է կնոջը. «Փաստինֆո»Pastinfo.am-ը գրում է.
Հերթական ընտանեկան բռնության դեպքն է գրանցվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. Ամուսինը դանակահարել է 27-ամյա կնոջը: Բարեբախտաբար այս անգամ միջադեպը ողբերգությամբ չի ավարտվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երիտասարդ ամուսինների միջև վիճաբանությունը ծագել է հենց փողոցում և ամուսինը դանակով հարվածել է կնոջ ոտքին:
 
Երիտասարդ կինը «ձախ ազդրի ստորին երրորդի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է  «Արմենիա» ՀԲԿ:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել