DETAIL_PICTURE__89529203Հունիսի 27-ին հրապարակվել է Հռոմի պապի ստորագրությամբ որոշումը նոր տեղեկատվական միասնական համակարգի՝ «Վատիկանի տեղեկատվության նախարարության» ստեղծման մասին: Տեղեկացնում է Blagovest.info:

Նոր համակարգում կընդգրկվեն Վատիկանի 9 լրատվամիջոցներ: Կառույցի ստեղծումը Պապի motu propriu, թարգմանաբար՝ սեփական նախաձեռնություններից է:

«Ժամանակակից կապի այս համակարգը, որում ընդգրկվել են մինչ այդ կապի տարբեր միջոցներով զբաղվող կազմակերպություններ, առավել արդյունավետ կծառայի Եկեղեցու առաքելության նոր պահանջներին»,- նշել է նա:

Կառույցի մեջ մտնող լրատվամիջոցներից յուրաքանչյուրն իր աշխատանքները կհամաձայնեցնի կենտրոնի հետ, իսկ կենտրոնը կհամաձայնեցնի Եկեղեցու պատասխանատու անձանց հետ:

Կառույցի գլխավոր տնօրեն է նշանակվել իտալական Avenire թերթի տնօրեն Պաոլո Նուզիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել