Այդ halloween կոչված տոնը երբեք էլ հայկական չի դարձել ու չի լինի, ուղղակի որոշ տգետ, անտեղյակ ու «միամիտ» ազգադավ զոմբիներ, որոնց ուղեղը փտել է մասոնների սրսկած կապսուլաների արդյունքում, «ուղղակի զվարճանում են»: Հարցնում ես, թե ինչո՞ւ ես մասնակցում այս անբարոյականությանը, չէ՞ որ դու հայ ես, դու ես ժամանակին գլոբալիզացրել մոլորակը, ապա ինչո՞ւ ես հիմա ստրկանում ամերիակացիների ոտքերի առջև. նրանք պատասխանում են.
-Դե տոն ա, զվարճանում ենք էլի, ինչի՞ եք հարամ անում:
Ժողովուրդ ջան, ի՞նչ ասենք սրանց, բա չասե՞նք, որ «Նուդիստական» լողափներն էլ են զուտ զվարճանալու համար, ի՞նչ է, Սևանում ամառը պիտի նմանատիպ լողափներ բացեն, որպեսզի մեր «ոսկե» երիտասարդությունը զվարճանա՞:
Հիշի՛ր հայ, Նժդեհ անունով մարդուն, ով իր ճակատագիրը նվիրեց քո հայրենիքին, որի մեջ մտնում են քո նախնիները, ու նրանց շուրթերից մինչև մեր օրերը հասած տոները ու առասպելները: Եթե գեթ մի կաթիլ նախնիապաշտական գեն կա քո մեջ, ապա մի՛ շրջապատիր քեզ օտարականությամբ: Նույն Նժդեհը ասել է. «Միայն ազգային արժեքների խորապես ճանաչումը հային կփրկի վատասերումից ու ստրկացումից»:



