Ի՞նչ ասեմ սրանց: Անինքնասեր, ազգային արժանապատվությունից զուրկ ՍՏՐՈՒԿՆԵՐ են: Ե՞րբ ենք տեսել, որ ամերիկացիները Վարդավառ նշեն կամ էլ Տրնդեզ: Ուղղակի, անկեղծ եմ ասում, խղճում եմ որոշ մարդկանց: Խղճում եմ նրանց ստրկամտության համար: Նրանք ստրուկ են ու չեմ խուսափում նրանց այդպես անվանելուց, քանի որ գերի են օտարապաշտությանը: Իսկ ստրուկին միշտ էլ տիրում են: Իսկ դա մեր մշակույթը չէ, մեր էության արտացոլումը չէ: Դա ֆարս է, որը գերի է վերցրել մեր հասարակությանը:
Իսկ գլոբալիզացիան մենք միայն նեգատիվ կողմերով ենք ընդունում: Ժամանակին աշխարհը գլոբալիզացվել էր Հայկական լեռնաշխարհից, իսկ ո՞ր մի հայը դրա մասին գիտի այժմ:
Կից նյութն`այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: