1in.am-ը գրում է․

Delta Air Lines ընկերության երկու աշխատակիցներ ձերբակալվել են ավիաընկերության չվերթային ինքնաթիռներով հրազենի մաքսանենգ տեղափոխման պատճառով: 2014-ի մայիսից նրանք իրականացրել են առնվազն 20 այդպիսի թռիչք՝ Ատլանտայից Նյու Յորք: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Բրուքլինի շրջանային դատախազ Քենեթ Թոմփսոնին:
Հանցագործ սխեմայի մասնակիցներն են եղել Ատլանտայի միջազգային օդանավակայանում ուղեբեռի բաժնի աշխատակիցներ Եվգենի Հարվին և ավիաընկերության նախկին աշխատակից Մարկ Քվենտին Հենրին: Հարվին Ատլանտայում զենքով ուղեբեռը փոխանցում էր Հենրիի ուղևորին: Ընդ որում, նա խուսափում էր հսկողությունից՝ անցնելով սքանավորող սարքերի կողքով: «Հարթսֆիլդ-Ջեքսոն» միջազգային օդանավակայանում ավիաընկերությունների աշխատակիցները ունեն պարտադիր կերպով չզննվելու առավելություն:
Հենրին ուղեբեռը Նյու Յորք է հասցրել, որտեղ մաքսանենգ զենքը վաճառվել է ոստիկանի միջոցով, ում անունը չի բարձրաձայնվում: Հետաքննությունը պարզել է, որ հանցագործները տեղափոխել են առնվազն 153 միավոր զենք, որոնցից ավելի քան 100-ը հասցրել են վաճառել:
Հենրին ձերբակալվել է «Ջոն Քենեդի» օդանավակայանում, նրա պայուսակում եղել է 18 ատրճանակ, որոնցից 7-ը՝ լիցքավորված: Նրա հանցակից Հարվին ձերբակալվել է Ատլանտայի իր տանը: