1in.am–ը գրում է.

office

Ամերիկյան բնական պատմության թանգարանի մասնագետները ուսումնասիրել և համեմատել են ժամանակակից մարդու, նեանդերթալացու, ավստրալոպիտեկի և շիմպանզեի ոսկորները: PNAS ամսագրում հրապարակված աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ Homo sapiens-ի կմախքն ավելի թեթև է, քան մարդու ավելի վաղ տարատեսակներինը: Գիտնականները ենթադրում են, որ ոսկորների նման խտությունը կապված է նստակյաց կյանքին անցնելու հետ:

Կմախքների համեմատությունը ցույց է տվել, որ ոսկրային սպունգային հյուսվածքի խտությունը ժամանակակից մարդու մոտ զգալիորեն փոփոխվել է գրեթե 20 հազար տարի առաջ, ընդ որում այն ավելի վառ է արտահայտվել ներքին վերջույթներում:

Մասնագետների կարծիքով՝ դա կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ 20 հազար տարի առաջ նստակյաց կյանքին անցնելով մարդիկ սկսել են ավելի քիչ երկար տարածություններ ոտքով անցնել: Ոսկորների խտության նվազումը կարող էր դառնալ նաև ժամանակակից մարդկանց մոտ օստեոպորոզի առաջացման էվոլյուցիոն նախադրյալ հանդիսանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել