1in.am-ը գրում է․

cpjq4nb4o4y3xnq7ciov

Kickstarter կայքի միջոցով չինացի մշակողներին հաջողվել է գումար հավաքել Air Umbrella «անտեսանելի» հովանոցի արտադրության համար, որն անձրևի կաթիլները հետ է մղում օդի ճնշման միջոցով: Այս մասին հայտնում է Tjournal-ը:

Նոր հովանոցի մասին համացանցում հայտնի է դարձել հոկտեմբերի 13-ին և 14-ին: Գաղափարը դուր է եկել համացանցի օգտատերերին, որոնք նորորարության մեջ ներդրել են 18 000 դոլար:

Air Umbrella-ի ստանդարտ հովանոցը պլաստմասսայե խողովակ է՝ 30 սմ երկարությամբ, իսկ 50 սմ-անոցը՝ «թեթևացված» տարբերակը կանանց համար: Հովանոցի քաշը 500 և 800 գ է, համապատասխանաբար:

Խողովակի ծայրին տեղադրված է այսպես կոչված՝ օդային բլոկ, որը փոքր շարժիչի օգնությամբ ներքաշում, հետո դուրս է փչում օդն այնպես, որ հոսքը հետ մղի անձրևի ընկնող կաթիլներն ու հովանոցի տիրոջը պաշտպանի անձրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել