Armlur.am-ը գրում է.

Ղազախական «Ակտոբեն», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին և Ռոբերտ Արզումանյանը, երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունել էր «Աստանային»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Ռ. Արզումանյանը և Մ. Պիզելին խաղադաշտ էին դուրս եկել մեկնարկային կազմում և խաղացին առանց փոխարինման: Մարկոսը Պիզելին 63-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1-1: Պատասխան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին: 

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել