pic_532e6efc69bc04a54e847212b43e92701in.am-ը գրում է.

Amazon ընկերությունը ներկայացրել է Amazon Local Register բջջային վճարային տերմինալը, որը միանում է Android կամ iOS ՕՀ-ով սմարթֆոնին կամ պլանշետին: Այս մասին ասվում է Amazon-ի հաղորդագրությունում:

10 դոլար արժողությամբ սարքը նախատեսված է փոքր բիզնեսի համար: Այն փոքր խանութներին, սրճարաններին կամ տաքսու վարորդներին թույլ կտա վճարումներ ընդունել բանկային քարտերից:

Ընթերցիչի համար նախատեսված բջջային հավելվածը կարելի է անվճար ներբեռնել Amazon Appstore, Apple App Store կամ Google Play խանութներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել