ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել ազատել Նիգերիայում առևանգված աշակերտուհիներին, գրում է USA Today-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան իշխանությունները Նիգերիա են ուղարկել փորձագետների մի խմբի, որը պետք է զբաղվի մոտ 300 աղջիկների որոնողական աշխատանքներով: Միշել Օբաման իր հերթին միացել է ինտերնետ-ակցիային, որի մասնակիցները կոչ են անում ազատ արձակել նիգերիացի աշակերտուհիներին: Օբաման Twitter-ում հրապարակել է մի լուսանկար, որտեղ ձեռքին բռնել է թուղթ՝ «Վերադարձրեք մեր երեխաներին» գրությամբ: Հենց նման հեշթեգ (#BringBackOurGirls) առաջին անգամ հայտնվեց Twitter-ում 2 շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ դպրոցականների առևանգման մասին, հիշեցնում է The Guardian-ը:
1in.am-ը գրում է.
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1283096.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



