1in.am-ը գրում է.
Մինչ սիրիական ռեժիմը պատրաստվում է նախագահական ընտրությունների, որոնք նշանակված են հունիսի սկզբին, Անկարայից ստացվող արձագանքն ավելի կտրուկ է դառնում: Այս մասին հայտնում է ТРТ-ն:
Նշելով, որ այդ որոշումը մեկ անգամ ևս ապացուցում է սիրիական ռեժիմի երեսպաշտությունը, Դավութօղլուն ասել է, որ սիրիացի ժողովուրդը կարող է ուժեղացնել դիմադրությունը: Առնվազն 3 մլն սիրիացիներ փախել են երկրից ու հանդիսանում են փախստականներ, ավելի քան 6.5 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, բնակչության կեսը չի կարող մասնակցել ընտրություններին:
Այցով Հորդանանում գտնվող Դավութօղլուն պատասխանել է թուրք լրագրողների հարցերին: Նա ասել է. «Իմաստ կա՞ այդ պայմաններում ընտրություններ անցկացնել, երբ երկրի բնակչության մոտ կեսը չի գտնվում այնտեղ, որտեղ պետք է գտնվի: Ըստ էության, հենց դա էլ կեղծավորության ու երեսպաշտության ցուցանիշ է»:



