Tert.am-ը գրում է.
Արարատի հակառակ կողմում ծնված Բաուեր Չաքըրը «Ակօս»-ում հրապարակված հոդվածում խոսել է Արարատը հակառակ կողմից տեսնելու, Թուրքիայի՝ անցյալի մասին լռելու մասին։
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Արարատի այս կողմում մեծացած մեկը լինելով, այդ լեռանը նայելիս տեղյակ չէի այս հողերում տեղի ունեցած ողբերգության, ցավերի և կարոտի պատմությանը։
1915թ.-ը կեղծիքով ծածկած այս երկրի քաղաքացի ընտանիքս ո՛չ մանկությանս տարիներին, ո՛չ մեծանալուց հետո մեզ չեն պատմել, թե այն հողերի վրա, որի վրա կանգնած ենք, ինչեր են տեղի ունեցել։ Նրանք իրենց երեխաներին էլ այդ լռության ժառանգությունն են թողել։
Ո՞ւմ ոսկիներն են
Ամռանը «ծովում» լողալու համար Վանա լիճ էինք գնում։ Սակայն ափին իրականացվող աշխատանքների պատճառով լիճն առաջվա պես մաքուր չէր։ Այդ պատճառով քեռիս ինձ ու զարմիկիս ավելի հեռուն էր տանում։ Մի օր ճանապարհին մի խումբ մարդկանց տեսա, որ հողն էին փորում։ «Քեռի՛, այս մարդիկ ի՞նչ են անում»,- հարցրի։ Քեռիս նախ մարդկանց, հետո ինձ նայեց և պատասխանեց. «Ոսկի են փնտրում»։
Մանկական հետաքրքրությունս շարժվեց. «Ո՞ւմ ոսկիները»,- հարցրի։ Մի քանի րոպե լուռ դեմքիս նայող քեռիս առանց որևէ բան ասելու շարունակեց քշել մեքենան։
Այդ լռության՝ 1915թ.-ին իմ ծնված հողերում բնակվող հայերի սպանությունների, տեղահանության, բռնաբարության ենթարկվելու մասին լինելը շատ-շատ ուշ հասկացա։ 20-ամյակիս կեսերին միայն իրականությունը կարողացա պարզել։
Այդ լռության մեջ մեծացողները մեզ էլ դրան մասնակից դարձրին։
Հետո այդ ցավը մեծացա՜վ, մեծացա՜վ... և ամոթից գետինը մտնելու ցանկության վերածվեց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



