1in.am-ը գրում է.
Բրիտանական Գլոսթերշիր կոմսության Չելթնեմ քաղաքի տներից մեկի պատին, որը գտնվում է ԱԳՆ-ին կից կառավարական կապի վարչության (պատասխանատու է էլեկտրոնային լրտեսման համար) կենտրոնակայանից ոչ հեռու, հայտնվել է գրաֆիտի՝ նվիրված գաղտնալսման թեմային: Այն արված է գրաֆիտիի բրիտանացի հայտնի արտիստ Բենքսիի ոճով: Այս մասին գրում է The Guardian-ը:
Գրաֆիտին, որն արվել է հեռախոսախցիկի շուրջ, պատկերում է գլխարկով և մուգ ապակիներով ականոցներով երեք մարդու, ովքեր միանում են հեռախոսային ավտոմատ սարքին՝ զրույցները լսելու համար: Գործակալները զինված են բարձրախոսներով ու ձայնագրող սարքերով:
Տանտիրուհին պարբերականին պատմել է, որ անհայտ անձին տեսել է կիրակի վաղ առավոտյան: Նա նշել է, որ հավանել է գրաֆիտին, ր որ այն աշխուժացնում է փողոցը: Տան ուղղությամբ արդեն ուխտագնացություն են սկսել Բենքսիի երկրպագուները: Չնայած դեռևս հայտնի չէ, թե ով է հեղինակը, սակայն հետազոտողները դրանում Բենքսիին բնորոշ գծեր են գտել:



