1in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեի տրանսֆերը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Վերջինիս տեղեկությունների համաձայն` իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Ռոմա»-ն:
Գերմանական և իտալական այս ակումբները պատրաստ են Կոկեի տրանսֆերի դիմաց վճարել 25 մլն եվրո: Առայժմ հայտնի չէ, թե իր ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին ինչպիսի արձագանք է տվել «Ատլետիկո»-ի ղեկավարությունը:
Կոկեն Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման` դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_265361.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել