1in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ստորագրելով համապատասխան հրաման, 2.65 անգամ մեծացրել է իր և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձերը: Փաստաթուղթը տեղադրված է Կրեմլի կայքում՝ հաղորդում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ ՌԴ նախագահը բարձրացրել էր մնացած գրեթե բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը:

Հաղորդվում է, որ Պուտինն անցած տարի աշխատել է 3.6 մլն, իսկ Մեդվեդևը՝ մոտ 4.2 մլն ռուբլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել