1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, 2013-ին վաստակել են 481.098 հազար դոլար՝ 127 հազար դոլարով քիչ նախորդ տարվա համեմատ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հրապարակած հարկային հայտարարագրում՝ գրում է ITAR-TASS-ը:
Փաստաթուղթը հրապարակվել է՝ կապված հարկային հայտարարագրերը հանձնելու վերջնաժամկետի՝ ապրիլի 15-ի հետ, որն ամերիկացիները անվանում են «դատաստանի օր»:
Նախագահական ընտանիքը նախորդ տարվա եկամուտներից վճարել է 98.169 հազար դոլար դաշնային հարկեր: Նրանց համար հարկային դրույթը կազմել է 20.4 տոկոս: Բացի այդ, Օբամաները վճարել են 23.328 դոլար որպես տեղական հարկ իրենց հայրենի Իլինոյս նահանգում, որտեղ նրանք սեփական տուն ունեն:
Բարեգործական նպատակներով ԱՄՆ նախագահը և նրա կինը անցյալ տարի նվիրաբերել են 59.251 դոլար կամ իրենց ընդհանուր եկամտի 12 տոկոսը: Գումարները հատկացվել են 32 տարբեր կազմակերպությունների:



