1in.am-ը գրում է.

Երգչուհին շատ է հուզվել իր երկրպագուների պատրաստած տեսահոլովակից և նրանց բոլորին շնորհակալություն է հայտնել, գրում է storystar.ru-ն: 

Հարազատները, ընկերներն ու երկրպագուները ամբողջ ուժով փորձել են հույս ներշնչել նրան: Նատալյա Վլասովան նույնիսկ երգ է ձայնագրել նրա համար «Ժաննա ապրի՛ր: Ժաննա պարի՛ր» վերնագրով, որի վրա երկրպագուները տեսահոլովակ էին նկարահանել: 

Ֆրիսկեն դիմել է բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն պայքարել գլխուղեղի քաղցկեղի դեմ: 

«Սիրելիներս, ցանկանում են շնորհակալություն հայտնել ձեր բարության, աջակցության համար, որն ինձ հիմա այնքան շատ է պետք: Ես ստացել եմ երգը, նայել եմ այն, և արցունքները հոսում էին աչքերիցս, շնորհակալ եմ ձեր հավատարմության համար, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք այսքան երկար տարիներ: Հուսով եմ, որ շուտով կհանդիպենք: Պահպանեք ձեզ և երբեք մի հուսահատվեք: Ձեր Ժաննա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել