Life.panorama.am-ը գրում է.

Լուսինե Թովմասյանն՝ իր բիզնեսի, սկեսրոջ հետ հարաբերությունների ու ամուսնական կյանքի մասին

Որքան էլ մարդը գնա կարիերայի ետևից, միևնույն է, ընտանիքը նրա ամենամեծ ձեռքբերումն է:  Մեկ-երկու տարի առաջ ոչ-ոքի մտքով չէր անցնի, որ «Վիցե միսսԵվրոպա 2005»-ի տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը առաջիկա տարիների ընթացքում կմտածի ամուսնական կյանքի և ընտանեկան պարտավորությունների մասին: Նույնիսկ կային խոսակցություններ, որ ինչպես յուրաքանչյուր գործարար ու կայացած կին, դժվար կլինի նրա ընտրությունը և ոչ շատ շուտ…Բայց արի ու տես, որ նորին գերազանցություն սերը տապալեց բոլորի գուշակությունները…

Life.panorama.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց անսովոր, բայց հեքիաթային ընտանեկան կյանքի, հարս-սկեսուր հարաբերությունների և առաջիկա անելիքների մասին:

-Լուսինե ինչո՞վ եք հիմա զբաղված:

-Քույրիկիս հետ միասին բացել ենք մանկական միջոցառումների կազմակերպման կենտրոն: Հետագայում երեխաների հետ կապված նորից հետաքրքիր մտահղացումներ ունենք, բայց այդ մասին խոսելը դեռ շուտ է:

-Ինչո՞ւ հենց մանուկների հետ որոշեցք առնչվել ձեր բիզնեսը:

-Արդեն մոտ 11 տարի է, քույրիկիս դստրիկի ծնունդներն ու բոլոր առիթները ինքներս ենք կազմակերպում: Հասկացանք, որ այդպիսի խնդիր կա: Շատ ծնողներ կան, որ մտածում են՝ ինչպես անեն, որ հետաքրքիր անցնի… Որոշեցինք թեթևացնել ծնողների կազմակերպչական հոգսերը… Մարտի 12-ին մեր կենտրոնի բացումը եղավ…

-Նախկինում Ձեզ հաճախ էինք տեսնում հաղորդավարի կերպարումԱմուսնությո՞ւնը 
հեռացրեց հեռուստատեսությունից:

-Ճիշտն ասած՝ այդպես որոշեցի, քանի որ մի փոքր դադարն ինձ համար շատ լավ էր ՝ նամանավանդ ամուսնությունից հետո, քանի որ շատ ավելի այլ հարցերով էի զբաղված: Բայց չեմ բացառում, որ մեկ օր կվերադառնամ հեռուստատեսություն:

-Լուսինե, այսօր մի տեսակ անտարբերություն կա գեղեցկության մրցույթների նկատմամբ: Այլևս հետաքրքրություն չեն առաջացնում ոչ մասնակիցների, ոչ հանդիսատեսի շրջանակներում: Նույնիսկ բարձրաձայն այդ մասին չի էլ խոսվում: Պատճառն ի՞նչն է, ինչ եք կարծում…  

-Կարծում եմ՝ առաջին հերթին կապված է կազմակերպիչների հետ…Նախ, 3-4 տարին մեկ են ինչ-որ մի բան կազմակերպում և այն էլ շատ անկազմակերպ… Այդ իսկ պատճառով էլ չկա հետարքրքություն ոչ աղջիկների, ոչ էլ հանդիսատեսի կողմից: Տարիներ առաջ ավելի մեծ շուքով ու կազմակերպվածությամբ էր անցկացվում… Այս ամենը ինձ համար շատ անհասկանալի է: Մտածում էի՝ ժամանակի հետ էլ ավելի պետք է կատարելագործվի, բայց հակառակը ստացվեց…

-Դուք ձեր ուժերը փորձել եք և հաղորդավարի, և դերասանի գործում…Ո՞ր աշխատանքն առավել սիրեցիք:

-Չեմ կարող ասել, որն է հոգեհարազատ, բայց կարող եմ ասել, որ երկուսն էլ շատ հետաքրքիր են: Եթե միացնեմ նաև մոդելային կարիերան, որով ժամանակին զբաղվել եմ, պետք է ասեմ, որ այն ամենը, ինչ կապված է բեմի, տեսախցիկի հետ, ինձ հետաքրքրում է և հաճելի է: Բայց ասեմ նաև, որ այդ ամենին չեմ վերաբերել որպես մասնագիտություն. թատերականը չեմ ավարտել, որ դերասանուհի լինեմ… Պարզապես այդ ամենը հոբբիի նման է, բայց մեծ հաճույքով եմ զբաղվել դրանով…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել