1in.am-ը գրում է.

Գերագույն ռադան նշանակել է լիազոր անձինք՝ վերահսկելու Ուկրաինայի Անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության և գլխավոր դատախազության գործունեությունը:

Այսպես, Վալենտին Նալիվայչենկոն նշանակվել է Ուկրաինայի ԱԽ գործունեությունը վերահսկող լիազոր անձ. կողմ է քվեարկել 299 ժողովրդական պատգամավոր:

Գերագույն ռադայի կողմից Վլադիմիր Զամանը նշանակվել է պաշտպանության նախարարության գործունեությունը վերահսկող լիազոր անձ, իսկ Օլեգ Մախնիցկին՝ գլխավոր դատախազության հարցերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել