Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի նախկին վարչաետ Յուլիա Տիմոշենկոն կալանքից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նա լքել է Խարկովի «Ուկրզալիզնիցի» հիվանդանոցը, որտեղ բուժվում էր` կալանքի տակ գտվելով:
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին քվեարկել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու օգտին: Ռադայի պատգամավորները 322 կողմ ձայնով ընդունել են որոշում, որը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկելուց ազատել Յուլիա Տիմոշենկոյին:
Ուկրաինայի նախկին վարչապետը ձերբակալվել էր 2011 թվականին լիարազորությունները չարաշահելու մեղադրանքով: Ավելի վաղ Տիմոշենկոյի իրավապաշտպան Սերգեյ Վլասենկոն հայտնել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետին ազատ կարձակեն մոտակա ժամանակներում: Նա հայտարարել էր այն մասին, որ Տիմոշենկոն մեղադրվում է այն հոդվածներում, որոնք քրեականորեն պատժելի չեն նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու դեպքում: