1in.am-ը գրում է.

Մարդու իրավունքների խախտումների հետաքննության և կանխարգելման հասարակական հանձնաժողովը սկսել է կազմել այն պաշտոնատար անձանց ցուցակը, ովքեր մասնակցել են բողոքի ակցիայի մասնակիցների դեմ ոչ իրավաչափ ուժի կիրառմանը: 

Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ցուցակում ընդգրկված ուկրաինացի պաշտոնյաների դեմ կկիրառվեն անհատական պատժամիջոցներ: 

Այս փուլում ցուցակի մեջ ներառված է 25 մարդ, որոնց թվում են. 
1. Վիկտոր Յանուկովիչ՝ Ուկրաինայի նախագահ 
2. Անդրեյ Կլյուև՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԱԽ նախկին քարտուղար 
3. Սերգեյ Առբուզով՝ Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար 
4. Վիտալի Զախարչենկո՝ ՆԳ նախկին նախարար 
5. Վիկտոր Պշոնկա՝ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ 
6. Անդրեյ Պորտնով՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ 
7. Ելենա Լուկաշ՝ Ուկրաինայի արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար 
8. Յուրի Բոյկո՝ Ուկրաինայի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար 
9. Լեոնիդ Կոժարա՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար 
10. Վլադիմիր Ռիբակ՝ Գերագույն ռադայի նախկին նախագահ 
11. Նիկոլայ Ազարով՝ Ուկրաինայի նախկին վարչապետ 
12. Ալեքսանդր Պոպով՝ Կիևի նախկին քաղաքապետ
13. Վլադիմիր Սիվկովիչ՝ ԱԱԽ քարտուղարի տեղակալ 
14. Վալերի Կորյակ՝ Կիևի ՆԳՆ գլխավոր վարչության ղեկավար 
15. Պյոտր Ֆեդչուկ՝ Կիևի ՆԳՆ գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ
16. Վլադիմիր Օլիյնիկ՝ ժողովրդական պատգամավոր 
17. Ալեքսանդր Եֆրեմով՝ ժողովրդական պատգամավոր 
18. Յուրի Միրոշնիչենկո՝ ժողովրդական պատգամավոր 
19. Վադիմ Կոլեսնիչենկո՝ ժողովրդական պատգամավոր 
20. Միխաիլ Չեչետով՝ ժողովրդական պատգամավոր 
21. Ալեքսանդր Ցարև՝ ժողովրդական պատգամավոր 
22. Ելենա Բոնդարենկո՝ ժողովրդական պատգամավոր 
23. Գենադի Կերնես՝ Խարկովի քաղաքապետ 
24. Միխաիլ Դոբկին՝ Խարկովի մարզային պետական վարչակազմի նախագահ 
25. Վլադիմիր Կոնստանտինով՝ Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ 

Հանձնաժողովը ուսումնասիրության հավելյալ տեղեկատվության արդյունքում կընդլայնի այս ցուցակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել