Յանուկովիչ. «Ռադայի ընդունած բոլոր որոշումներն անօրինական են, ես ոչինչ չեմ ստորագրի»Panorama.am-ը գրում է.

«Ռադայի ընդունած բոլոր որոշումներն անօրինական են, ես ոչինչ չեմ ստորագրի»,- այս մասին ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, «UBR» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Նա նշել է, որ մտադիր է շարունակել բանակցությունները Եվրամիության հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Յանուկովիչը շեշտել է, որ մտադիր չէ հեռանալ Ուկրաինայից:

«Թե ինչ ենք անելու հետո, ես ամեն օր հրապարակային կասեմ: Ես մնում եմ Ուկրաինայի տարածքում, ես կոչ կանեմ բոլոր միջազգային դիտորդներին, միջնորդներին, որոնք մասնակցել են այս քաղաքական հակամարտությանը, որպեսզի նրանք կանգնեցնեն բանդիտներին. դա ընդդիմություն չէ, դա բանդիտներ են: Խորհրդարանից դուրս գալուց պատգամավորներին ծեծում են, նրանց վրա քարեր նետում, ահաբեկում»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել