Երբ նայում ենք հմտորեն կերտված այս քանդակներին, մեր մտքով չի էլ անցնում, որ դրանցում օգտագործվել են հնամաշ ու անպիտան իրեր: Ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Էդուարդո Մարտինետը իսկական տաղանդ է: Նրա քանդակած այս միջատները, ձկներն ու թռչունները ստեղծվել են մոռացության մատնված ավտոպահեստամասերից, հին հեծանիվի, գրամեքենայի և նմանատիպ այլ առարկաների մասերից: Մարտինեսը մանրակրկիտ կերպով է ընտրում իր քանդակների համար անհրաժեշտ իրերը և դրանցից իսկական արվեստի գործեր ստեղծում: Նա իր գործի իսկական վարպետն է: 2014 թ.-ի հունվարի 31-ին Լոնդոնի պատկերասրահներից մեկում կայացավ նրա աշխատանքների ցուցադրությունը: Նրա ստեղծագործություններն արժանացան Լոնդոնի բնակչության բարձր գնահատանքին: Հուսով ենք, որ դուք ևս կհավանեք դրանք:













Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



