Ինչպես և կանխատեսում էին շատերը, Կիևում տիրող քաոսն ու բեսպրեդելը չէր կարող երկար անարձագանք մնալ: Այսօր Խարկովում անցկացված ժողովրդական պատվիրակների լայն նիստի արդյունքում, որին մասնակցում էին Ուկրաինայի Արևելյան, Հարավ-Արևելյան մասերի, ինչպես նաև Ղրիմի ինքնավարության ներկայացուցիչները, ընդունվել է մի հռչակագիր, որով ի թիվս այլ բաների, նշվում է, որ այսուհետ Արևելյան Ուկրաինան և Ղրիմը չեն ենթարկվում պաշտոնական Կիևին և չեն ճանաչում այնտեղ կայացված որոշումների լեգիտիմությունը, քանզի Կիևում տեղի ունեցածը համարում են ռազմական հեղաշրջում:
Սրան հավանաբար կհետևեն արդեն զինված բախումներ, ու եթե հրատապ ինչ-որ կոնսենսուսային լուծում չտրվի՝ լիարժեք քաղաքացիական պատերազմ...
Ամեն դեպքում, Ուկրաինայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



