Պատմության ամենախելագար 5 դիկտատորներին ընտրելն իրականում այնքան էլ հեշտ չէ, քանի որ նրանք բավականին շատ են: Այս ցանկը, թերևս, կգլխավորեր Ադոլֆ Հիտլերը, ում հետ ոչ ոքի չես կարող համեմատել:
➊ Կիմ Ջոնգ Իլ

Անհրաժեշտ է ուղղակի դիտել տեսանյութերը, որտեղ երևում է, թե ինչպես է ժողովուրդը սգում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի մահը, որ հասկանանք, թե ինչու է այդ երկրի ժողովուրդը նրա իշխանության ժամանակ այդքան տառապել: Նրանք, ովքեր հնարավորինս համոզիչ, հիստերիկ ձևով ցույց չտային, որ ողբում ու սգում են նախագահի մահը, իրենք ու իրենց ընտաիքները կարող էին ենթարկվել ճնշումների ու հետապնդվել: Այնպես որ, նրանք ստիպված էին սգի բեմադրություն խաղալ մի մարդու համար, ում իրականում ատում էին, և ով 17 տարի շարունակ նույն դաժանությամբ էր կառավարում Կորեան, ինչպես իր հայրը` Կիմ Իր Սենը:
Իր կառավարության տարիներին Կիմը համակենտրոնացման ճամբարներում 200.000 քաղբանտարկյալ ուներ: Նա ղեկավարում էր մի երկիր, որտեղ գոյություն չունի լրատվության ու մամուլի, դավանանքի, քաղաքական ընդդիմության ու հավասար կրթության ազատություն: Հոգեբույժները նշում են, որ Կիմը նույն դիվային հատկանիշներն է ցուցաբերել, ինչպես Հիտլերը, Ստալինը և Սադամ Հուսեյնը: Մասնագետների կարծիքը մի կողմ դնելու դեպքում էլ, միայն Կիմի արարքներն արդեն բավական էին, համոզվելու համար, որ նա իսկապես խենթ էր:
Մինչ նրա ժողովուրդը տնտեսական սանկցիաների հետևանքով սովամահ էր լինում, Կիմն ապրում էր ճոխության մեջ` իր համար գինու 1000 շշերով մառան պահելով, հատուկ թռիչքներով կատարելով Ճապոնիա՝ ամենաթանկ սուշին Կիմի համար հատուկ ներկրելու նպատակով: Հայտնի է նաև, որ Կիմը 20 միլիոն դոլար է ծախսել 200 նոր Mercedec Benz Կորեա ներկրելու համար: Սակայն, թերևս, ամենատարօրինակ փաստը նախկին նախագահի անձի պաշտամունքն էր, որը կարելի էր գտնել նրա պաշտոնական կենսագրության մեջ ասվում էր, որ նա, այլ մարդկանց պես, ոչ միզում էր, ոչ էլ արտաթորանքի համար զուգարան գնում:
➋ Իդի Ամին Դադա-երիտասարդ կաննիբալը

Բոլոր նրանք, ովքեր դիտել են օսկարակիր «Շոտլանդիայի վերջին արքան» ֆիլմը՝ Իդի Ամին Դադայի մասին, կիմանան, որ Ուգանդայի դիկտատորի մոտ 1971-1979թթ.-ին ի հայտ էր եկել մտավոր ու հոգեկան անհավասարակշռություն: Նրա դաժան ռեժիմի ընթացքում զինվորական առաջնորդների, քաղաքացիների, քաղաքական գործիչների ու գիտնականների մահերը ընդհանուր առմամբ կազմել են 80.000-500.000: Ոչ ոք չգիտի իրական թիվը: 1971թ.-ից հետո երկրում զանգվածային խոշտանգումներ ու կոտորածներ էր տեղի ունենում: Իր անկայուն վարքն ու աշխարհի այլ առաջնորդների հանդեպ նրա պրովոկացիաները շատերին ստիպում էին հասարակայնորեն նշել, որ Ամինը «խենթ է ու խեղկատակ է»:
Ասում էին, թե Ամինը ուտում էր իր թշնամիներին ու դիակներով կերակրում նաև կոկորդիլոսներին: Նա ինքն իրեն հռչակել էր Շոտլանդիայի արքա (առանց որևէ հիմքի), ինչպես նաև «Բրիտանական կայսրության նվաճող» ու «ընդմիշտ նախագահ»: Ասում են նաև, որ այն, որ նա բոլոր ասիացիններին արգելել էր այցելել Ուգանդա, կապված էր այն բանի հետ, որ նա մերժվել էր ասիական մի ազդեցիկ ընտանիքի դստեր կողմից: Ամինի խենթ արարքներից էր նաև Էղիզաբեթ թագուհուն սիրային նամակ գրելը: 1979թ.-ին Ուգանդայից աքսորվելուց հետո նա մահանում է Սաուդյան Արաբիայում՝ 2003թ.-ին:
➌ Նիկոլայ Չաուշեսկու, Սուրբ ծննդյան մահապատիժը

Շատերը հնարավոր է հիշեն 1989թ.-ին Ռումինիայում Սուրբ ծննդյան օրը, երբ Ռումինիայի վերջին կոմունիստ առաջնորդ Նիկոլայ Չաուշեսկուն ու նրա կինը Էլենան խոշտանգվեցին ու հասարակայնորեն ենթարկվեցին մահապատժի: Չաուչեսկուին չէին համակրում ո՛չ արևմտյան դաշնակիցները, և ո՛չ էլ Սովետական Միությունը: Նա առավել հայտնի էր որպես կոմունիստ, ում ատում էին մյուս կոմունիստները:
Ինչպես իշխանությունից խելքը կորցրած մյուս դիկտատորները, Չաուշեսկուն նույնպես ինքն իրեն «Առաջնորդ» և «Կարպատների հանճար» էր կոչում: Մինչև 1974թ.-ը նա երկիրը կառավարում էր միապետի նման և նույնիսկ իր համար թագավորական գավազան էր պատվիրել, որն ավելի ուշ ծաղրանքի է ենթարվել Սալվադոր Դալիի կողմից:
Նրա ամենատարօրինակ արարքներից մեկն այն էր, որ նա ոչնչացրեց 19 եկեղեցի, վեց հրեական սինագոգ ու 30.000 տուն՝ դրանց փոխարեն իր համար պալատ կառուցելու նպատակով, որի աշխատանքների իրականացման համար աշխատում էր 700 ճարտարապետ, ու որի համար ընդհանուր առմամբ պետք է ծախսվեր 10 միլիարդ դոլար գումար: Նույնիսկ, երբ այն հանձնվեց օգտագործման ու դարձավ Ռումինիայի պառլամենտական նստավայրը, դրա կեսից էլ քիչ մասն էր օգտագործվում:
➍ Մուամմար Քադդաֆի, «Մերձավոր Արևելքի խենթ շունը»

Որոշ մարդիկ, միայն Քադդաֆիի զգեստապահարանին նայելով, կարող են նրան խելագար կոչել:
Հաճախ Քադդաֆիի վրա կարող էին ծիծաղել միջազգային հանդիպումներին տարօրինակ հագուստով ներկայանալու համար, սակայն Լիբիայում իր կառավարման 40 տարիներն ամենևին էլ ծիծաղելի չէին: Նա իր իսկ սեփական երկրում մեղադրվել է մարդու իրավունքների խախտման մեջ, ինչպես նաև միջազգային ահաբեկչության զարգացմանն աջակցելու համար, այդ թվում 1988թ.-ին՝ հենց Սուրբ Ծնունդից առաջ, Շոտլանդիայում իրականացված Պանամերիկյան 103-րդ թռիչքի ահաբեկչության մեջ մասնակցություն ունենալու համար:
Նախագահ Ռոնալդ Ռեգանը Քադդաֆիին կոչումն էր «Մերձավոր Արևելքի խենթ շուն»: Քադդաֆիի իշխանության տակ Լիբիան իսկական ոստիկանական պետություն էր, որտեղ իրականացվում էր հսկողություն, քաղաքացիների խոշտանգումներ, բերբերների, իտալացիների, հրեաների ու օտարերկրյա աշխատողների հետապնդումներ և զանգվածային սպանություններ` ինչպես, օրինակ, 1270 բանտարկյալի զանգվածային սպանությունը 1996թ.-ին: Երկար տարիների դաժան կառավարումից հետո՝ 2011թ.-ին վերջապես եկավ, այսպես կոչված, «Եղբայր առաջնորդի» վերջը, երբ քաղաքացիական պատերազմի արդյունքում կառավարությյունը ստիպված կազմալուծվեց, իսկ նրանց առաջնորդը, երբ փորձում էր փախչել Սիրտեից, ձերբակալվեց ու սպանվեց:
➎ Սադամի ոսկու գաղտնարանը

Այն, թե արդյոք Սադամ Հուսեյնը խենթ էր, թե ոչ, դեռևս պատմաբանների համար բանավեճերի թեմա է, որը կարող է քննարկվել տարիներով: Իրաքի նախկին պաշտոնյաներից մեկը` Թարիք Ազիզը, ով Հուսեյնի իշխանության տարիներին աշխատել էր արտգործնախարար և փոխվարչապետ, հայտարարել էր, որ 1990թ.-ին Քուվեյթի վրա հարձակման ժամանակ Հուսեյնը մտավոր ու հոգեկան անկայուն վիճակում է գտնվել: Շատերը Հուսեյնին նարցիսիզմ հիվանդությունն են վերագրում, երբ մարդիկ ինքնակենտրոն են, չեն ընդունում ոչ մի տեսակ քննադատություն, ու չունեն խղճի զգացում այլ մարդկանց նկատմամբ:
Ասում են, թե Հուսեյնը իր ռեժիմի հիմքերը սկսել է դնել այն ժամանակ, երբ Սովետական Միության իշխանությունը Ստալինի ձեռքում էր, ով Հուսեյնի հերոսներից մեկն էր: Այս երկու առաջնորդները երբեք էլ իրականում չեն հանդիպել, սակայն շատերի համոզմամբ, նրանք բավականին նման են միմյանց, հատկապես այն լուսանկարներում, որտեղ նրանք երկուսն էլ բեղերով են:
Հուսեյնի մասին ամենատարօրինակ պատմություններից մեկը, որը ջրի երես է դուրս եկել 2003թ.-ին՝ իր կործանումից ու մահից հետո, այն էր, որ նա պատվիրել էր այնքան արյուն հավաքել իրենից, որ դրանով հնարավոր լիներ գրել Ղուրանը: Երկու տարիների ընթացքում նրանից պարբերաբար արյուն են վերցրել, ինչի արդյունքում գրի է առնվել 605 էջ՝ իր 27 լիտր արյունով:
Մեկ այլ վկայության համաձայն՝ Հուսեյնը ոսկուց պատրաստված նռնակների, ատրճանակների ու հրացանների հավաքածու ուներ: Այնուամենայնիվ, ոչ մի ոսկյա զենք դեռևս չի հայտնվել:



