Ճապոնական Նարա քաղաքում մարդիկ և վայրի եղնիկները իրենց գոյությունը պահպանում են լիակատար հարմոնիայի մեջ: Այս շրջանի առասպելաբանության մեջ խոսվում է Տակեմիկազուչի աստվածի մասին, ով նախկին մայրաքաղաք էր ժամանել իր պահապանի՝ սպիտակ եղնիկի վրա: Այդ առասպելի շնորհիվ եղնիկներն այստեղ ավելի քան 1300 տարի սուրբ կենդանիներ են համարվում: Քաղաքի փողոցներում մարդկանց հետ հավասար կարելի է տեսնել իրական վայրի եղնիկի: Քաղաքը նույնիսկ հատուկ միջոց է մտածել նրանց կերակրելու համար: Յուրաքանչյուր փողոցում կան վաճառողներ կամ վաճառքի ավտոմատ սարքեր, որտեղից կարելի է հյուրասիրություն գնել եղնիկների համար: Եղնիկներն այնքան են սովորել և հարմարվել մարդկանց, որ հյուրասիրության դիմաց խոնարհվում են՝ ինչպես ճապոնացիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել