Yerevan Mall-ի տնօրեն. Ամենաուշը «Carrefour»-ն այստեղ կբացվի սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներինԵրեւանը փետրվարի 21-ին հանդիսավորությամբ համալրվեց ևս մեկ առեւտրի կենտրոնով՝ Yerevan Mall-ով:

Բացումը գերազանցեց սպասելիքները, քանի որ Yerevan Mall-ն ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան սպասում էին։

Առևտրի կենտրոնի ղեկավարությունը հավաստիացնում է, այն տարբերվելու է ծառայության որակով, որն ապահովելու համար վարձել ենք Եվրոպայում հայտնի «Տրիգրանիտ» ընկերությունը, որը մասնագիտացված է մոլերի կառավարման, կառուցման եւ շահագործման ոլորտում։  

Այս տարի «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում բացվելու է հանրահայտ ֆրանսիական «Carrefour» հիպերմարկետը:

««Carrefour»-ի հետ եկել ենք համաձայնության եւ իրենց պահանջներով եւ իրենց պահանջած չափանիշներով Yerevan Mall-ում կառուցել ենք հատվածը, որտեղ կտեղակայվի խանութը՝ մոտ 10 հազ.քմ տարածք, որից  4 հազ. քմ՝ ընկերության սպասարկման տարածքն է, իսկ 6 հազ. քմ՝ խանութը։  Ակնկալում ենք, որ ամենաուշը  «Carrefour»-ն այստեղ կբացվի սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին», - ասել է Yerevan Mall առեւտրաժամանցային կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանը:

Նրա փոխանցմամբ մնում է հիպերմարկետի ներքին հարդարանքը, որով պետք է զբաղվեն ընկերության ներկայացուցիչները:

Առևտրի կենտրոնը ունի կայանատեղի 800 մեքենաների համար: Երևան մոլի ղեկավարությունը նախատեսում է 12 տարում վորադարձնել ներդրումները: 

«Բավականին լուրջ ներդրում է կատարվել, նպատակ ունենալով, մայրաքաղաքում ունենալ վայր, որը մեկ քայլով կմոտեցնի մեզ եվրոպական չափանիշներին եւ սպասարկման բարձր չափանիշներին»,- ասել է առեւտրաժամանցային կենտրոնի տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել