Armsport.am-ը գրում է.

Հայտնի է, որ Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստում է առաջիկա խաղերում հանդես  գալ սեւ թեւկապներով՝ ի հիաշատակ, այսպես կոչված «Խոջալուի դեպքերի»:

 
Հայաստանում Իսպանիայի առաջնության հանդիպումները հեռարձակող ATV-ը հեռուստաընկերությունից armsport.am-ին հայտնեցին, որ  հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, «Ատլետիկոյի» մասնակցությամբ առաջիկա հանդիպումները չեն հեռարձակվելու: 
 
Ավելացնենք, որ վաղը ATV-ին ծրագրել էր ցուցադրել «Օսասունա»-«Ատլետիկո» մրցավեճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել